Samsung-ն արդեն պլանավորել է iPhone 7-ի և iPad Air 3-ի պրոցեսորների արտադրությունը

a9

Samsung և GlobalFoundries ընկերություններն արդեն ստացել են Apple-ի պատվերը՝ 14 նանոմետրային A9 պրոցեսորների արտադրության հետ կապված: Նախատեսվում է արտադրությունը սկսել 2015-ին: Այս մասին հաղորդում է DigiTimes կայքը:

Երկու արտադրողն էլ որոշել են դիմել ռիսկի՝ չնայած դեռ այդ չիպերի պահանջարկը չկա: Հայտնի է, որ Apple-ը, բացի վերոնշյալ արտադրողներից, համագործակցելու է ևս մեկ ընկերության հետ:   

Նշենք, որ մի քանի ամսից կթողարկվեն iPhone 6, iPad mini 3 և iPad Air 2 նորույթները, որոնք կաշխատեն 20 նանոմետրային A8 պրոցեսորներով: Դրանք մեծ մասը պատրաստել է TSMC ընկերությունը:

Աղբյուրը՝ mashable.com