Մեկնարկել է «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը

Մեկնարկել է «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը

EIF«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը մեկնարկել է STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը: Մրցույթը նախատեսված է նորարարների, սկսնակ ընկերությունների (startups), գիտնականների և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար: «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի նպատակն է խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների /ՏՀՏ/, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:

Մրցույթի շրջանակում հաղթողներին կտրամադրվեն ֆինանսական աջակցություն, մենթորների հետ կապեր հաստատելու հնարավորություն, տեխնոլոգիաների առևտրայնացման ռազմավարությունների մշակման և բիզնեսի զարգացման փորձի փոխանցում:

Մասնակցության հայտերի վերջնաժամկետը 2014թ. օգոստոսի 8-ն է: Գրանցման մանրամասներին ծանոթանալու համար հետևեք այս հղմանը:

«Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը կազմակերպվում է արդեն 8-րդ անգամ: Մրցույթի կամզակերպիչներն են CRDF Global կազմակերպությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ):