Apple-ի ապագա iPhone 6-ի ռենդեր-պատկերները (ֆոտոշարք)

Apple-ի ապագա iPhone 6-ի ռենդեր-պատկերները (ֆոտոշարք)

Մենք արդեն բազմիցս Ձեր ուշադրությանն ենք ներկայացրել Apple-ի ապագա iPhone 6 սմարթֆոնի մի շարք լրտեսային լուսանկարներ, մակետներ, կոնցպետներ. գրեթե այն ամենն, ինչ ամեն օր հայտնվում է ամերիկյան մամուլում սպասված դրոշակակրի մասին:

Ինչպես գրում է 9to5Mac-ը, բոլոր այդ հրապարակումները վերջնական պատկերացում չեն տալիս սարքի իրական էսթետիկ տեսքի մասին: 9to5Mac-ը հրապարակել է սմարթֆոնի ռենդերը՝ նախագծված դիզայներ Մարկ Պելինի կողմից:

Վերջինս պատրաստել է iPhone 6-ի ռենդերը՝ հիմնվելով համացանցում հայտնված բոլոր լուրերի վրա: Առաջին հերթին իհարկե նա հաշվի է առել կաղապարը և վերջինիս դետալների մասին բոլոր լուրերը, միավորել դրանք և ստեղծել այս ռենդերները:

Նշենք, որ  iPhone 6-ի շնորհանդեսը սպասվում է աշնաը, այնպես որ դեռ երկար ժամանակ մենք կտեսնենք նմանատիպ նոր ռենդերներ և ինֆորմացիայի նոր արտահոսք:

Աղբյուրը՝ 9to5Mac

Թեգեր: iPhone 6, ֆոտոշարք