Թողարկվել է Linux-ի հիմքով առաջին ավտոմոբիլային համակարգը

agl3

Թողարկվել է Automotive Grade Linux (AGL) բաց էտալոնային համակարգի առաջին տարբերակը, որը Linux օպերացիոն համակարգի օպտիմալացված տարբերակն է՝ նախատեսված ավտոմեքենայում օգտագործվող հավելվածների համար:

Automotive Grade Linux-ը թույլ է տալիս ստեղծել հավելվածներ, որոնք օգտագործվում են մուլտիմեդիային համակարգերում, ջերմաստիճանի կառավարման համակարգերում և այլն: Այս նախագծին աջակցում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Toyota-ն, Jaguar-ը, Intel-ը և Samsung-ը:

ford-screenshot

AGL նախագիծը պաշտոնապես մեկնարկել է 2012-ի սեպտեմբերին և այժմ ունի 32 գործընկեր:

IHS Automotive վերլուծական ընկերության տվյալներով՝ 2020-ին Linux-ի հիման վրա կթողարկվեն մեքենաների համար նախատեսված 53,7 մլն տեղեկատու-ժամանցային համակարգեր:

Աղբյուրը՝ engadget.com