HTC-ն թողարկել է դրոշակակիր One M8 սմարթֆոնի Dual SIM տարբերակը

HTC ընկերությունը թողարկել է իր դրոշակակիր One M8 սմարթֆոնի երկու SIM քարտով տարբերակը: Գալիք շաբաթվա ընթացքում նորույթը կվաճառվի Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում:

HTC-One-M8-Dual-SIM-official

Եթե համեմատենք այն իրական դրոշակակրի հետ, ապա որևէ փոփոխություններ չկան բացի Dual SIM լինելուց:

Ինչպես օրիգինալ HTC One M8-ը, Dual SIM տարբերակը նույնպես ունի 5դյույմ Full HD 1080p էկրան, քառամիջուկ Qualcomm Snapdragon 801 2.3ԳԳց հաճախականությամբ պրոցեսոր, GPS, microSD բնիկ, 2600 մԱ/Ժ մարտկոց, 2Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողություն, հիմնական UltraPixel Duo ֆոտոխցիկ և մի շարք սենսորներ:

Սարքն աշխատում է Android KitKat 4.4.2 տարբերակով՝  Sense 6.0 օգտագործողի ինտերֆեյսով: HTC One M8 Dual SIM-ը կթողարկվի երկու տարբերակով՝ արծաթագույն և մուգ-մոխրագույն կաղապարներով:

Աղբյուրը՝ htc.com