Lenovo ընկերությունը ներկայացրել է նոր Golden Warrior A8 մատչելի մոդելը, որը սկզբնական շրջանում կվաճառվի միայն չինական շուկայում: Սարքն ունի 5 դյույմանոց էկրան՝ HD թույլատրությամբ (1280×720), 8 միջուկ ունեցող MediaTek MT6592 պրոցեսոր և MT6290 մոդեմի շնորհիվ աշխատում է 4G LTE ցանցերում՝ 150 Մբիտ/վ արագությամբ:
Golden Warrior A8-ն ունի 2 Գբ օպերատիվ և 16 Գբ ներքին հիշողություն: Հիմնական տեսախցիկը 13 Մպ է՝ BSI սենսորով և LED կրկնակի լուսարձակմամբ: Իսկ դիմային տեսախցիկը 5 Մպ է:
Սմարթֆոնն աշխատում է Android 4.4.2 KitKat օպերացիոն համակարգով: Ներկայացվել են սմարթֆոնի չորս գույներ՝ սև, ոսկեգույն, կարմրավարդագույն և արծաթագույն: Նորույթի գինը ընդամենը $128 դոլար է:
Սարքի ետնային մասը պատված է արհեստական կաշվով, ինչպես Samsung Galaxy Note 3 ֆաբլետի դեպքում: Սպասվում է, որ շուտով ընկերությունը կհաղորդի, թե երբ սմարթֆոնը հասանելի կլինի չինական շուկայից դուրս:
Աղբյուրը՝ cnmo.com