Microsoft-ը ներկայացրել է Surface Pro 3-ի նոր վիդեոգովազդ (վիդեո)

Microsoft-ը ներկայացրել է Surface Pro 3-ի նոր վիդեոգովազդ (վիդեո)

Microsoft-ը մայիսի 20-ին ներկայացրեց Surface Pro 3 պլանշետը, որը շատ երկրներում վաճառքի դուրս եկավ հունիսի կեսերին: Ներկա պահին ընկերությունը պատրաստվում է ընդլայնել վաճառքի աշխարհագրոթյունը և այդ առիթով պատրաստել է նոր գովազդային տեսանյութ, որը ևս մեկ անգամ շեշտը դնում է նրա վրա, որ Surface Pro 3 պլանշետը կարող է փոխարինել նոութբուքը:

SurfacePro3

Surface Pro 3-ն, ըստ տեսանյութի, ամենաբարակն է (9,1 մմ) և ամենաթեթևը (800 գրամ) Surface Pro շարքում: Խոսվում է նաև տակդիրի, Type Cover ստեղնաշարի, microSD հնարավորության, USB 3.0 պորտի և այլ հատկությունների մասին:

Հիշեցնենք, որ Surface Pro 3-ն ունի Intel Core 4-րդ սերնդի պրոցեսոր՝ Core i3 կամ Core i7,  4 Գբ կամ 8 Գբ հիշողություն, 512 Գբ ներքին հիշողություն: Սարքի վաճառվում է 800-ից $1950 դոլարով:

Աղբյուրը՝ microsoft.com