Unroll.me` ազատվեք ոչ պետքական նամակներից

Unroll.me` ազատվեք ոչ պետքական նամակներից

Իհարկե, կարելի է ամեն օր մաքրել էլ-փոստը՝ ոչ պետքական նամակներն ու սպամներն ուղարկելով աղբարկղ, սակայն երբեմն դրա ժամանակն է չի լինում: Այսպես, օրեցօր ավելացող գովազդային կամ այլ բովանդակությամբ անպիտան նամակներից փրկվելու համար ստեղծվել է Unroll.me ծառայությունը, որը վերլուծում է էլ-փոստը և թույլ տալիս ազատվել համառորեն ուղարկվող նամակներից:

unroll.me

unroll.me2

Unroll.me-ն վերլուծությունից հետո ներկայացնում է ցուցակ, որտեղ տարբեր հասցեներ են, և Դուք կարող եք արագ նշումով ընտրել ու ազատվել սպամից: Անհրաժեշտ է միայն մուտքագրել ձեր էլ-փոստի հասցեն և թույլ տալ ծառայությանը վերլուծել նամակները:

Ծառայությունն ունի նաև Rollup ֆունկցիան, որը հավաքում է օրվա ընթացքում Ձեզ ուղարկվող բոլոր նամակներն ու ուղարկում դրանք այն ժամանակ, երբ Ձեզ հարմար է:

Աղբյուրը՝ lifehacker.ru