Ներկայացվել է Far Cry 4: Ultimate Kyrat Edition-ը (վիդեո)

Ներկայացվել է Far Cry 4: Ultimate Kyrat Edition-ը (վիդեո)

Ubisoft ընկերությունը ներկայացրել է Far Cry 4: Ultimate Kyrat Edition հավաքածուն, որում ներառված են խաղի վերաբերյալ տարբեր նյութեր և լրացուցիչ խաղ՝ Hurk’s Redemption-ը՝ երեք առանձին առաջադրանքներով:

FC4

Այս խաղերում կտեսնեք Far Cry 3-ի հերոսներից Հերկին: Առաջին խաղում պետք է սառցե քարանձավներում կռվել թշնամիների հետ և գտնել այնտեղ արտեֆակներ: Երկրորդ առաջադրանքում մարտը կշարունակվի փղերի վրա, իսկ երրորդում պետք է փրկել ընկերոջ կյանքը:

Բացի այդ՝ օգտագործողները փաթեթի հետ միասին կստանան տարբեր պարագաներ՝ դիկտատոն Պագան Մինի 20 սանտիմետրանոց տիկնիկ, աշխարհի քարտեղ, պատի պաստառներ և գրառումների բլոկնոտ:

Издание Far Cry 4: Ultimate Kyrat Edition-ը կարելի է արդեն պատվիրել Xbox One-ի, համակարգչի և PlayStation 4-ի համար:

Աղբյուրը՝ VG247.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր