Apple-ը հրապարակել է վիդեոնյութ Սան-Ֆրանցիսկոյի համասեռամոլների շքերթից

YouTube վիդեոհոսթինգում Apple ընկերությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են ընկերության սեռական փոքրամասնություն հանդիսացող աշխատակիցները պատրաստվում ամենամյա շքերթին, որն անցկացվել է հունիսի 29-ին Սան-Ֆրանցիսկոյում:

Pride Festival շքերթը դարձել է ամենախոշորը Apple-ի աշխատակից-մասնակիցների թվով: Լուրեր կան այն մասին, որ Facebook և Google ընկերությունները նույնպես պատրաստվում են աջակցել իրենց աշխատակիցներին՝ նման միջոցառումներին մասնակցելու համար: