iPhone 5s-ը ճանաչվել է աշխարհի ամենապահանջված սմարթֆոնը

iPhone 5S hands on

ABI Research հետազոտական ընկերությունը հրապարակել է 2014թ. առաջին եռամսյակի ցուցանիշներ, համաձայն որոնց iPhone 5s-ն աշխարհում ամենավաճառվող սմարթֆոնն է:

ABI Research-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են, թե ո՞ր սմարթֆոններն են ամենապահանջվածը: Առաջին տեղում iPhone 5s սմարթֆոնի 16Գբ տարբերակն է: «Խնձորային» սմարթֆոնին հաջորդում է Galaxy S4 մոդելը Samsung-ից: 3-րդ ամենապահանջված սմարթֆոնը կրկին Samsung-ից է՝ Galaxy S3-ն է: Իսկ ամենապահանջվածների 4-րդ և 5-րդ տեղերում Galaxy S4 և iPhone 4s սմարթֆոններն են:

Չնայած Apple և Samsung ընկերությունները զբաղեցնում են ABI Research-ի ամենապահանջված սմարթֆոնների թոփ 20 մոդելների մեծ մասը, սակայն կարելի է տեսնել նաև Sony, LG և Xiaomi ընկերությունների սարքեր: