Macintosh 512K համակարգիչը միացել է 30 տարի անջատված մնալուց հետո

Apple ընկերության սեղանի համակարգիչները հերթական անգամ ապացուցեցին իրենց կայունությունը.  Macintosh 512K համակարգիչը հնարավոր է եղել նորից միացնել 30 տարի այն պահելուց հետո:

Macintosh 512K Personal Computer-ները թողարկվել են 1984թ.: Դրանք համալրված են եղել Motorola 68000 պրոցեսորներով՝  7,83 ՄՀց հաճախությամբ և 512 կբ DRAM օպերատիվ հիշողությամբ:

mac4

Վերոնշյալ համակարգիչը պատկանում է Քրիս Էսպինոզայի՝ Apple-ի աշխատակցի մորը, ով 30 տարի շարունակ չի օգտագործել համակարգիչն ու չի հանել այն տուփից:

Համակարգիչը նախագծվել էր Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի կողմից: Այն վաճառքի դուրս եկավ 1976թ.՝ $666 դոլարով:

Աղբյուրը՝ slashgear.com