Samsung-ի բրազիլական գործարանում տեղի է ունեցել խոշոր կողոպուտ-հարձակում

brazil2

Samsung ընկերության բրազիլական գործարանը՝ տեղակայված Սան-Պաուլու քաղաքում ենթարկվել է հարձակման մի շարք զինված մարդկանց կողմից: Վերջիններս կատարել են նախապես պլանավորած կողոպուտ:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հանցագործները հարձակվել են Samsung-ի աշխատակիցներով լի ավտոբուսի վրա՝ ուղևորվող դեպի ընկերություն: Աշխատակիցների մեծ մասին կողոպտիչները ազատ են արձակել: Նրանք ներխուժեկ են տարածք, չեզոքացրել անվտանգության աշխատակիցներին: Ըստ նախնական տվյալներին կողոպուտին մասնակցել է շուրջ 20 մարդ:

Հարձակման պահին գործարանում գտնվել է 200 աշխատակից, որոնց մեծ մասին թույլատրել են շարունակել աշխատանքը:

Չնայած կողոպտիչները զինված էին, ոչ մեկ չի տուժել: Կողոպուտը տևել է մոտ 3 ժամ. գողացվել է ավելի քան 40 000 սարքավորում՝ անհատական համակարգիչներ, պլանշետներ, սմարթֆոններ և այլն:

Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ Samsung-ը կրել է մոտ 36միլիոն դոլարի վնաս: Ըստ Samsung-ի վնասը մոտ 6.4մլն. դոլարի է: Թե ում նշած թիվն է մոտ իրականությանը, առայժմ հայտնի չէ: