Xperia C3՝ սմարթֆոն Sony-ից սելֆիի սիրահարների համար (վիդեո)

Սելֆիի (ինքնանկար) սիրահարների համար Sony ընկերությունը թողարկել է հատուկ սմարթֆոն  Xperia C3-ը: Վերջինիս դիմային ֆոտոխցիկը լուսանկարում է 5Մպ և հագեցած է անգամ լուսարձակով:

sony_xperia_c3

Xperia C3-ն ունի 5.5դյույմ IPS էկրան՝ 1280х720 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր՝ 1.2ԳԳց հաճախականությամբ և Adreno 305 գրաֆիկայով, 1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, MicroSD քարտի բնիկ: Հիմնական ֆոտոխցիկը 8Մպ և հագեցած է FullHD տեսանկարահանման ֆունկցիայով:

Սարքը հագեցած է նաև Wi-Fi, Bluetooth, GPS, NFC մոդուլսներով, մարտկոցի հզորությունն է 2500մԱ/Ժ: Xperia C3-ն ունի երկու SIM քարտի բնիկ: Սարքը աշխատում է android 4.4.2 KitKat ՕՀ-ով: Արժեքն առայժմ անհայտ է: