Gmail-ը հասանելի է դարձել հայերեն լեզվով

Google ընկերությունը իր Gmail փոստային ծառայությունը համալրել է ևս 13 լեզուներով: Սա նշանակում է, որ աշխարհի առաջատար էլ.փոստի ծառայությունը այսուհետ հասանելի է 71 լեզուներով, ինչը կազմում է աշխարհի ինտերնետ հանրության 94%-ը:

Gmail-armenian 1

Նոր 13 լեզուների թվում տեղ է գտել նաև հայերենը: Մնացյալ 12 լեզուներն են՝ աֆրիկերեն, ադրբեջաներեն, չիներեն (Հոնգ Կոնգ), ֆրանսերեն (Կանադա), վրացերեն, մոնղոլերեն և այլն:

«Քանի որ յուրաքանչյուր լեզու ունի իր նրբությունները, մենք սերտորեն աշխատել են լեզվի մասնագետների հետ՝ վստահ լինելու, որ ճիշտ կերպ ենք կատարում թարգմանություն»,- նշում է Google-ն իր պաշտոնական բլոգում:

Հայերեն լեզուն ակտիվացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Gmail, սեղմել «Կարգավորումներ» (settings) և «Լեզուներ» տողում ընտրել ցուցակից Հայերենը և սեղմել «Պահպանել»:

Այս գործողությունից հետո Ձեր Gmail էլ.փոստի ինտերֆեյսն ամբողջապես կլինի հայերեն:

Gmail-armenian