Աշնանը կթողարկվի թանկարժեք Vertu for Bentley սմարթֆոնը

Ավարտելով Ferrari ընկերության հետ համագործակցությունը՝ Vertu բրիտանական ընկերությունը համաձայնագիր է կնքել Bentley ավտոարտադրող ընկերության հետ, որի հետ համագործակցության արդյունքում կստեղծվեն իմիջային սմարթֆոններ:

Հոկտեմբերին արդեն կթողարկվի առաջին  Vertu for Bentley սմարթֆոնը, որը կարժենա 15 հազար եվրո: Ընկերությունները նախատեսում են թողարկել 5 իմիջային հեռախոս՝ յուրաքանչյուրը1000 օրինակով:

vertu

Vertu-ի ղեկավար Մասիմիլիանո Պոլյանիի խոսքով՝ Vertu for Bentley շարքի վրա կաշխատեն երկու ընկերությունների դիզայներները:

2007-ից Vertu-ն համագործակցում էր  Ferrari-ի հետ, արդյունքում թողարկվեցին 5 հեռախոսներ, որոնցից վերջինը Vertu Ti Ferrari-ն էր՝ 12 500 եվրո արժողությամբ:

Աղբյուրը՝ www.kommersant.ru