Թիմ Կուկը պատմել է Սթիվ Ջոբսի՝ իրեն տված խորհրդի մասին

Apple-ի ղակավար Թիմ Կուկին հաճախ են քննադատում՝ նշելով, արդյո՞ք ճիշտ է, որ նա վարվում է այնպես ինչպես ինքն է կամենում և ոչ այնպես, ինչպես կաներ Սթիվ Ջոբսը: Ամերիկյան Wall Streer Journal պարբերականը այս հարցով զրուցել է Թիմ Կուկի հետ:

apple-tim-cook-steve-jobs

Ահա թե ինչպես է Կուկը պատասխանել. «Ես մշտապես հետևում եմ Սթիվ Ջոբսի խորհուրդին: Իսկ նա ինձ խորհուրդ է տվել երբեք ինքս ինձ չհարցնել՝ «իսկ ի՞նչ կաներ Սթիվ Ջոբսը»: Ես կարծում եմ, նա այսպես է ասել, որ հեշտացնի իմ ուսին ծառացած բարդ գործը: Նրա խոսքերի շնորհիվ ես ինձ ավելի ազատ եմ զգում և կարող եմ «արգելափակել» այդ հարցը»:

Wall Streer Journal-ի լրագրողներն ընդգծում են, որ պետք է հաշվի առնել այն փաստը, որը Ջոբսը վստահում էր Կուկին և շատ լավ գիտեր նրա ուժեղ կողմերը: Միգուցե Կուկը չունի նույն խարիզման, էներգիան և նպատակասլացությունը, ինչ ուներ Ջոբսը, սակայն նա օժտված է այլ տաղանդներով. նա հիանալի բանակցող է և լավ կազմակերպիչ:

Միակ բանը, որի համար Ջոբս անհանգստանում էր ապագա արտադրանքներն էին: Մարդիկ միայն նպատակին հասնելու միջոց էին: Իսկ Թիմ Կուկն ավելի լայն հայացքով է նայում այս հարցին և անհանգստանում այն ամենի համար, ինչ վերաբերում է Apple-ին: