Mercedes-Benz-ը փորձարկել է Future Truck 2025 ավտոպիլոտով բեռնատարը (վիդեո)

Mercedes-Benz ավտոարտադրող հսկա ընկերությունը պատմել է իր նոր նախագիծ Future Truck 2025 բեռնատարի մասին: Այն կշռում է 40 տոննա: Վերջինիս նախագծմամբ զբաղվել են Daimler Trucks մասնաճյուղի ինժեներները՝ Գերմանիայի կառավարության հովանու ներքո: Բեռնատարը հագեցած է ավտոպիլոտով: Այս ֆունկցիան կդառնա փրկություն երկար ճանապարհ անցնող բեռնատարերի վարորդների համար: Անվտանգ երթևեկության համար ներդրվել է նոր իննովացիոն համակարգ Highway Pilot-ը:

1ftetrck8709

Բացի դրանից ավտոպիլոտը կարող է նախապես կռահել, թե ճանապարհին խցանումներ կամ նորոգման աշխատանքներ կան թե ոչ: Highway Pilot համակարգը հագեցած է «vehicle-to-vehicle» ֆունկցիայով, որը կարողանում է  ստանալ տեղեկությունների կողքում՝ մինչև 500մ հեռավորության վրա շարժվող մեքենաների մասին:

Կայացել է Mercedes-Benz Future Truck 2025-ի առաջին բաց փորձարկումը: Բեռնատարը ավտոպիլոտի ռեժիմում հավաքում է մաքսիմալ 84կմ/ժ արագություն:

Նախագծողները նշում են, որ իրենց տեխնոլոգիան բոլոր դեպքերում պահանջում է վարորդի ներկայությունը բեռնատարում: Դատելով բեռնատարի անվանումից այն դժվար թե հայտնվի վաճառքում առաջիկա 10 տարիներին: