eBay-ում բացվել է վերականգնված iPhone սմարթֆոնների վաճառքի բաժին

eBay-ում բացվել է վերականգնված iPhone սմարթֆոնների վաճառքի բաժին

eBay ինտերնետ-աճուրդում հայտվել է հատուկ բաժին, ուր վաճառվում են նախկինում օգտագործված iPhone սմարթֆոններ 1 տարի Apple-ի երաշխիքով: Այս սարքերը վերականգնվել են և  սերտիֆիկացվել հենց արտադրողի կողմից: Ցուցակում կան iPhone 5  սմարթֆոնների 16/32 և 64 Գբ տարբերակները:

ss-2014-07-09-at-01.42.47-590x200

Ներկայացված սարքերը ետ են վերադարձվել օգտագործողների կողմից: Դրանցում ավելացվել են նոր մարտկոցներ, նոր աքսեսուարների հավաքածու, նոր փաթեթավորում և երաշխիք: Նշվում է, որ բոլոր սարքերը ստուգվել են. բոլորն աշխատունակ են:

Օրինակ ներկա պահին կարելի է ձեռք բերել iPhone 5 16Գբ ընդամենը 449 դոլարով:

 Աղբյուրը՝ eBay.com