iPhone 6-ի էկրանը հնարավոր չէ վնասել կամ քերծել (վիդեոփորձարկում)

iPhone 6-ի էկրանը հնարավոր չէ վնասել կամ քերծել (վիդեոփորձարկում)

Տեխնոբլոգեր Մարկուս Բարունլին հրապարակել է վիդեոտեսություն, ուր իր խոսքով ցուցադրում է iPhone 6-ի իրական շափյուղա էկրանը:

Նախևառաջ նա նշում է, որ իր ձեռքի տակ գտնվող նմուշն ունի հիանալի օպտիկական հատկություններ: Մասնավորապես, այն ամբողջությամբ թափանցիկ է: Տեխնոբլոգերի խոսքով շափյուղա էկրանը շատ բարակ է, ամուր և կոշտ: Այն չի ընդունում որևէ քերծվածք, եթե փորձես վնասել բանալիներով կամ դանակով: Էկրանի վրա անգամ տեսանելի չեն դիպչողի մատնահետքերը: iPhone 6-ի էկրանը անգամ կարողանում է դիմանալ ճկելուն:  Նա նշում է նաև, որ էկրանի անկյունագիծը 4.7 դյույմ է:

Դե ինչ բոլոր վերոհիշյալ փորձարկումներին հավատալու համար, առաջարկում ենք դիտել վիդեոնյութը:

Աղբյուրը՝ lookatme.ru