Microsoft-ը զգուշացնում է Windows 7-ի հիմնական սպասարկման ավարտի մասին

Microsoft-ը զգուշացնում է Windows 7-ի հիմնական սպասարկման ավարտի մասին

MicrosoftMicrosoft ընկերությունը հրապարակել է իր կայքում ծանուցում այն մասին, որ շուտով կավարտվի Windows 7 օպերացիոն համակարգի սպասարկումը: Հիշեցնենք, որ Microsoft-ը սպասարկում է ՕՀ-երը թողարկումից հետո նվազագույնը հինգ տարի կամ երկու տարի՝ ավելի նոր համակարգ թողարկվելուց հետո:

Այս ընթացքում կատարվում են թարմացումներ և համակարգի թերությունների վերացում: Բացի այդ՝ ընկերությունն այդ ընթացքում ընդունում է արտադրանքի դիզայնի փոփոխման առաջարկներ:

Հիմնական սպասարկման ավարտից հետո սկսվում է ընդլայնված սպասարկման շրջանը, որի ընթացքում ևս տրամադրվում են անվճար թարմացումներ:

Այսպիսով,  2015-ի հունվարի 13-ին կդադարեցվի Windows 7 (Enterprise, Home Basic, Home Premium, Ultimate և Starter) օպերացիոն համակարգերի հիմնական սպասարկումը: Ընդլայնված փուլը կտևի մինչև 2020-ի հունվարի 14-ը: 2015-ի հունվարի 13-ին կդադարեցվի նաև Windows Server 2008 և Windows Storage Server 2008, ինչպես նաև Windows Embedded Handheld 6.5-ի սպասարկումը:

Աղբյուրը՝ microsoft.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր