FingerReader` ընթերցանության սարք տեսողական խնդիրներ ունեցողների համար (վիդեո)

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են FingerReader անունով սարքը, որը կարողանում է հեշտացնել տեսողական խնդիրներ ունեցող և կույր մարդկանց կյանքը:

fr1

fr2

fr3

FingerReader-ը կարողանում է տպագիր տեքստը վերածել խոսքի. գաջեթն իրենից ներկայացնում է մատանի, որի վրա տեղադրված է փոքրիկ տեսախցիկ: Մատանին նախատեսված է ցուցամատին կրելու համար: Տեքստը լսելու համար անհրաժեշտ է մատանին անցկացնել դրա ուղղությամբ: Նախատեսված է նաև վիբրացիա, որը կզգուշացնի օգտագործողին, որ մատանին տեքստի սահմանից դուրս է եկել:

Սարքի տեսախցիկը նկարը ուղարկում է համակարգչին, որը վերլուծում է տեքստը և այն խոսքի վերածում: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև թարգմանություն մի լեզվից մյուսը:

FingerReader-ի մշակումը տևել է երեք տարի: Այն կարողանում է ճանաչել ոչ միայն տպագիր տեքստը, այլ էկրաններին ցուցադրվողը: Թե որքան կարժենա այս սարքը, նախագծողներն առայժմ չեն հաղորդում:

Աղբյուրը՝ cbsnews.com