LG-ն ցուցադրել է ամբողջությամբ ճկվող OLED էկրան

Ճկուն OLED-պանելները արդեն նորություն չեն և զարմանալի չեն թվում, սակայն մինչ օրս դրանք հնարավոր էր ճկել որոշակի չափով միայն:  LG ընկերությունը ցուցադրել է 18դյույմ OLED էկրանի նմուշ՝ 1200х810 պիքսել թույլատրվությամբ, որը կարելի է ճկել, պտտել փաթաթել մինչև 3սմ տրամագծով: Սա հնարավոր է դարձել պոլիամիդի՝ որպես ետնային շերտ օգտագործման շնորհիվ: Այն աչքի է ընկնում առավել ճկունությամբ:

lg_18_inch_roll1

2017թ-ի համար ընկերությունը մտադիր է ստեղծել UltraHD-պանելներ 60 դյույմ անկյունագծով, որոնք հնարավոր կլինի փաթաթել ճկել: Սա նշանակում է, որ երբ օրինակ ուզենաք սենյակում տարածք ազատել և հավաքել հեռուստացույցը, այն կկարողանաք պարզապես փաթաթել և մի անկյունում դնել:

Բացի դրանից LG-ն ցուցադրել է թափանցիկ էկրաններ, որոնք երեք անգամ ավելի թափանցիկ են գոյություն ունեցող տարբերակներից:

 lg_18_inch_roll2