Արդեն այսօր հնարավոր է գնել iPhone 6-ի պատյան

Համացանցում այնքան շատ է ինֆորմացիոն արտահոսքը, որ թվում է՝ մենք գրեթե ամեն ինչ գիտենք ապագա iPhone 6 դրոշակակրի մասին: Նույն կարծիքն ունեն հավանաբար աքսեսուար արտադրող ընկերությունները: Համենայն դեպս, նրանք արդեն այնքան են վստահում ինտերնետում տարածվող լուրերին, որ հասցրել են արտադրել դեռևս չթողարկված սմարթֆոնի համար նախատեսված պատյաններ և վաճառքի հանել դրանք:

feldvolk_iphone_6_shell_interior-800x534-650x345

Ներկա պահին արդեն Amazon-ում վաճառքի է հանված 4.7 անկյունագիծ iPhone 6 սմարթֆոնի պատյան Spigen արտադրողից՝ 6.99 դոլար արժեքով: Պետք է շտապել, քանի որ այս մատչելի գինը հասանելի կլինի մինչև սեպտեմբերի 30-ը, որից հետո աքսեսուարը կարժենա 18.50 դոլար:

10500472_252628294933581_7171664889568024144_n9

Իր Google+ էջում Spigen-ը մեկնարկել է պատյանի գովազդային արշավ՝ «There’s something in the Air» կարգախոսով:

Աղբյուրը՝ appleinsider.ru