Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները դարձել են ամենաճանաչվածը Instagram-ում

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամները դարձել են ամենապոպուլյարը Instagram ֆոտո-սոցցանցում: Ինչպես գրում է Bloomberg-ը՝ հղելով կայքի վիճակագրությանը, ֆուտբոլիստ Նեյմար Սանտոս-կրտսերի Instagram էջը առաջնության մեկնարկից մինչ օրս հավաքել է 5.5մլն. հետևող:

gmarA8b8kToqPVLIMS4AfA-article

Նա հրապարակել է Աշխարհի գավաթի ամենատարածված 3 լուսանկարները: Յուրաքանչյուր նկար հավաքել է 1.1-1.3մլն. Like: Ներկա պահին Նեյմար Սանտոս-կրտսերն ունի 8.9մլն. հետևորդ:

Բացի դրանց, Instagram-ում 10 ամենաճանաչված ֆուտբոլիստներից 7-ը Բրազիլիայի հավաքականից են: Այս վարկանշային ցուցակում են Դավիդ Լուիսը, Դանիել Ալվեսը, Մարսելո դա Սիլվա-կրտսերը, Տիագո Սիլվան, Օսկար Էմբոաբա-կրտսերը և հարձակվող «Հալկ»-ը: