Թողարկվել է iOS 8 beta 3 օպերացիոն համակարգը

iOS 8-ի բետա-տարբերակի թողարկումից հետո ամեն երկու շաբաթը մեկ Apple-ը թողարկում էր թարմացումներ, սակայն beta 3-ը զգալիորեն ուշացավ: Այս անգամ ընկերությունը զգուշացնում է, որ այս տարբերակը կարող են տեղադրվել միայն այն սարքերի վրա, որոնք կցված են նախագծողների հաշվին:

iOS 8 beta 3-ում, ի տարբերություն beta 2-ի, նկատվել են հետևյալ փոփոխությունները: Տեղադրումից հետո հայտնվում է iCloud Drive-ը թարմացման էկրանը: Apple-ն առաջարկում է նաև հավելվածների օգտագործման վերաբերյալ վիճակագրությունն ուղարկել App Store-ի հավելվածների նախագծողներին:

ios8-beta-3-released-whats-new-1-590x432

Հաղորդագրությունների կարգավորումներում ավելացվել է նոր լուսանկարների, տեսանյութերի ավտոմատ պահպանման ֆունկցիա: Ընդհանուր կարգավորումներում ավելացվել է նաև Handoff ռեժիմի ակտիվատոր, որի աշխատանքի համար անհրաժեշտ է միացնել OS X Yosemite-ի վերջին բետա-տարբերակը:

Նոր բետա-տարբերակում ավելացվել են նաև էկրանի նոր նկարներ:

Աղբյուրը՝ yablochno.com