Ռուս պատգամավորները կունենան իրենց սոցցանցը

deputatՌԴ Պետական դուման ընթացք է տվել նոր նախագծին, որի արդյունքում կստեղծվի պատգամավորների համար նախատեսված պրոֆեսիոնալ սոցիալական ցանց, հարթակ, որի հասցեն, ամենայն հավանականությամբ կլինի portal.parliament.gov.ru: Բացի ռուս պատգամավորներից, այստեղ կկարողանան գրանցվել տարբեր փորձագետներ, ինչպիսիք են իրավաբանները, տնտեսագետներն ու քաղաքագետները:

Մնացած քաղաքացիները կկարողանան ուղղակի ընթերցել ու քննարկել պատգամավորների նախաձեռնություններն այլ սոցցանցերում:

Ընդ որում՝ պատգամավորների կարգավիճակը ժամանակ առ ժամանակ կթարմացվի. եթե նրանք դադարեցնեն իրենց գործունեությունը, ապա հաշիվը սոցցանցից կջնջվի, սակայն կպահպանվեն նրանց ստեղծած նախաձեռնություններն ու արած մեկնաբանությունները:

Այժմ սոցցանցը գտնվում է մշակման փուլում: Թե երբ այն պատրաստ կլինի գործարկան, առայժմ պարզ չէ:

Աղբյուրը՝ izvestia.ru