Ցանցում հայտնվել են նոր iPhone-ի որակյալ նկարներ և տեսանյութ

Ինտերնետում կարճ ժամանակում հրապարակվել են նոր սերնդի iPhone-ի նոր լուսանկարներ և որակյալ տեսանյութ, որտեղ սմարթֆոնը երևում է հետևի կողմից: Ինչպես հավաստում են աղբյուրները, սա իրական iPhone 6-ն է, ոչ թե մակետը:

Ներկայացված լուսանկարներում երևում է սև կամ մուգ մոխրագույն iPhone, իսկ մինչ այս ցանցում հայտնվել էին միայն ոսկեգույն ու արծաթագույն մոդելների նկարներ

Երևում է նաև, որ խնձորային լոգոտիպի հատվածը կտրված է: Սպասվում է, որ այդ հատվածում կլինի NFC մոդուլը, իսկ երկրպագուները հույս ունեն, որ Apple-ի լոգոտիպը լուսավորվող կլինի:

Տեսանյութում երևում է, որ կաղապարը չունի բարձրախոսի ու միկրոֆոնի համար նախատեսված հատված: Ըստ տեսանյութի հեղինակի՝ կաղապարի վրա աշխատանքը դեռ ավարտված չէ:

Աղբյուրը՝ yablochno.com