Canon-ը ներկայացրել է բջջային տպագրության Android-հավելված

Օրեցօր բջջային հեռախոսներով կատարվող տպագրությունը դառնում է ավելի ու ավելի տարածված: Canon-ը ներկայացրել է Print Service հավելվածը, որն ապահովում է անլար տպագրություն Android-սարքերից:

2013-ի վերջին Google-ը ներկայացրեց Android-սարքերից տպագրության համար նախատեսված API, սակայն վերոնշյալ հավելվածը թույլ է տալիս տպագրել ֆայլերը միայն Canon տպիչների վրա: Հավելվածն աշխատում է KitKat 4.4.2 օպերացիոն համակարգով:

canon print service

Օգտագործողը կարող է ընտրել կարգավորումները, թղթի չափսը, պատճենների քանակը, սև-սպիտակ կամ գունավոր տպագրությունը և այլն: Հավելվածն ապահովում է աշխատանք հետևյալ մոդելների հետ՝ PIXMA MP990, MP640, MP560, MX340, MX350, MX870, MG5200, MG6100, MG8100, MP495, MX880, MX420, MX410, MG8200, MG6200, MG5300, MG4100, MG3100, MX890, MX710, MX510, MX430, iP7200, MG6300, MG5400, MG4200, MG3200, PRO-100, PRO-10, MX450, MX520, MX720, MX920, MG3500, MG5500, MG6400, MG7100, E560, MX470, iP8700, iX6800, imageRUNNER ADVANCE, Color imageRUNNER, imageRUNNER, Color imageCLASS, imageCLASS, i-SENSYS, LBP series, Satera, Laser Shot:

Աղբյուրը՝ canon.com