iPhone-ի անջրանցիկ պատյան՝ ընկղմեք սարքը մինչև 330 ոտնաչափ խորությամբ

Եթե սուզվելու սիրահար եք և կցանկանային լուսանկարել ստորջրյա աշխարհը, ապա Thanko ընկերությունը վաճառում է հատուկ անջրանցիկ պատյան, որը թույլ կտա ընկղմել iPhone-ը մինչև 330 ոտնաչափ խորությամբ ջրի մեջ:

case

Պատյանն արժե $300 դոլար: Այն պատրաստված է ալյումինից: Հեռախոսը դրվում է պատյանի մեջ և հուսալի փակվում բոլոր կողմերից, սակայն էկրանը կարելի է տեսնել ապակու միջոցով:


case3

Պատյանի վրա չկա lock կոճակը սեղմելու հնարավորություն, այնպես որ հեռախոսի autolock-ը պետք է նախապես անջատել, որպեսզի հնարավոր լինի այն օգտագործել ջրի տակ: Պատյանի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք այստեղ:

Աղբյուրը՝ gizmodo.com