Sony Xperia Z3-ը և Z3 Compact-ը կթողարկվեն IFA 2014-ից հետո

Սեպտեմբերին Բեռլինում կկայանա IFA միջոցառումը, որից անմիջապես հետո կթողարկվեն Sony Xperia Z3-ը և Z3 Compact սմարթֆոնները: Այս մասին հաղորդում է գերմանական Go2Android կայքը:

Հրապարակված սքրինշոթից երևում է, որ Sony Xperia Z3-ը և Sony Xperia Z3 Compact-ը կթողարկվեն մինչև սեպտեմբերի 30-ը: Սպասվում է, որ Sony Xperia Z3-ը կունենա Full HD էկրան՝ 5 դյույմից ավել անկյունագծով: Որպես պրոցեսոր կօգտագործվի Qualcomm Snapdragon 805 քառամիջուկ չիպը, որն ունի 2,7 ԳՀց հաճախություն:

xperia

Մոդելը կունենա 3 Գբ օպերատիվ հիշողություն, որը կապահովի հեռախոսի արագ աշխատանքը: Իսկ տեսախցիկը կունենա 20,7 Մպ թույլատրություն:

Ինչ վերաբերում է Compact մոդելին, ապա սպասվում է, որ այն կունենա ավելի թույլ պարամետրեր, սակայն կոնկրետ տվյալներ առայժմ հայտնի չեն:

Աղբյուրը՝gforgames.com