Նոր պաշտոնական տեսահոլովակ Moto 360-ի մասին. ինչո՞ւ կլոր էկրան

Նոր պաշտոնական տեսահոլովակ Moto 360-ի մասին. ինչո՞ւ կլոր էկրան

Motorola-ն հրապարակել է հերթական տեսանյութը Moto 360 խելացի ժամացույցի մասին, որն աշխատում է Android Wear օպերացիոն համակարգով:

Տեսանյութում ընկերությունը աշխատում է տալ այն հարցի պատասխանը, թե ինչում է ժամացույցը կլոր: Moto 360 նախագծի ղեկավար Լիոր Ռոնի խոսքով՝ դիզայներները փորձել են գտնել դիզայնի և ֆունկցիոնալության ոսկե միջինը:

Ըստ Ռոնի՝ այսպիսի ժամացույցը ավելի հարմար է կրել և այն ավելի շատ ինֆորմացիա կարող է ցույց տալ, քան ուղղանկյուն էկրանը: Բացի այդ՝ կլոր էկրանը դասական է, և շատերը սովոր են ժամացույցը տեսնել հենց այսպիսին:

Տեսանյութում, սակայն, չի հաղորդվում, թե երբ Moto 360-ը կհայտնվի շուկայում:

Աղբյուրը՝ motorola.com

Բաժիններ: Գադջեթներ
Թեգեր: Android Wear, Moto 360