Samsung-ը պատրաստում է Galaxy V բյուջետային սմարթֆոնը

Samsung-ը պատրաստում է Galaxy V բյուջետային սմարթֆոնը

Samsung ընկերությունը շուտով կներկայացնի Galaxy V մատչելի սմարթֆոնը: Այս մասին տեղեկացրել է վաճառքով զբաղվող վիետնամական ընկերություններից մեկը՝ պատահաբար տեղադրելով շուտով վաճառվելիք սարքերի ցանկ, որտեղ նշվում է Galaxy V անունը:

galaxy v

 

Մոդելը կունենա 4 դյույմանոց էկրան՝ 480×854 թույլատրությամբ, 1,2ԳՀց հաճախությամբ պրոցեսոր (արտադրողը չի նշվում): Հիմնական ու հավանաբար միակ տեսախցիկը 3 Մպ է: Օպերատիվ հիշողությունը 4 Գբ է, որը կարելի է մեծացնել microSD-ի միջոցով: Սմարթֆոնն ունի Wi-Fi 802.11 a/b/g/n, Wi-Fi Direct, Bluetooth 4.0, A-GPS և 3G մոդուլներ:

Մոդելն ապահովում է երկու Sim-քարտ և աշխատում է Android 4.4.2 KitKat օպերացիոն համակարգով: Չափսերն են 121,2 x 62,7 x 10,65 մմ: Մարտկոցը 1500 մԱ/ժ է: Սմարթֆոնի գինը կկազմի $108:

Աղբյուրը՝ Mainguyen.vn