Համացանցում հայտնվել է սև Sony Xperia Z3-ի լուսանկարը

Ըստ վերջին լուրերի՝ Sony Xperia Z3 սմարթֆոնի թողարկումը կկայանա սեպտեմբեր ամսին, այսինքն՝ երկու ամսից: Հունիսի վերջին ինտերնետում հայտնվեցին սպիտակ Z3-ի լուսանկարները, իսկ այժմ Չինաստանում լուսանկարվել է սմարթֆոնի սև տարբերակը:

Եթե հրապարակված լուսանկարները իրական են, ապա Xperia Z3-ը դիզայնով այնքան էլ չի տարբերվում է Z2-ից, լուսանկարներում հայտնված մոդելի անունը L55t է, ինչը, հավանաբար, նշանակում է, որ այս սմարթֆոնը նախատեսված է չինական շուկայի համար:

Սպասվում է, որ սմարթֆոնը կունենա Android 4.4.4 KitKat օպերացիոն համակարգ, Qualcomm Snapdragon 801 պրոցեսոր՝ 2,5 ԳՀց հաճախությամբ, 20,7 Մպ տեսախցիկ: Առայժմ պարզ չէ, թե ինչ չափս կունենա էկրանը՝ 1080p, թե նոր Quad HD: Նշենք, որ սմարթֆոնի թողարկումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա սեպտեմբերին Բեռլինում կայանալիք IFA 2014 ցուցահանդեսին:

Աղբյուրը՝ xperiablog.net