Nike-ը թողարկել է Nike Football ֆուտբոլային հավելվածը

Nike-ը ներկայացրել է Nike Football հավելվածը, որը կհետաքրքրի հատկապես այս սպորտաձևի մոլի երկրպագուներին: Հավելվածի օգտագործողներին հասանելի կլինի էքսկլուզիվ բովանդակություն, այդ թվում զանազան հարցազրույցներ մարզիկների հետ, նորություններ, ինչպես նաև ֆուտբոլային ընկերությունների նորույթներ:

nike football app

Nike Football հավելվածն ունի նաև սոցիալական ֆունկցիա: Օրինակ այն կհամախմբի տարբեր քաղաքների բնակչությանը՝ միասին ֆուտբոլ խաղալու, այստեղ կարելի է քննարկել նաև սիրելի խաղերը և ֆուտբոլիստներին:

Օգտագործողները կկարողանան ստեղծել սեփական միկրո-խմբերը՝ «Crew» ֆունկցիայի միջոցով, կապ պահպանել ֆուտբոլային ակումբի սիրելի ընկերների հետ:

1600x750q80-590x276

«Play» կոճակի շնորհիվ կարելի է ստեղծել ֆուտբոլային նոր խաղ, պայմանավորվել ժամ, վայր, ինչպես նաև հետևել խաղին պատրաստվող մասնակիցներին:

Nike football app ծրագիրը հասանելի է App Store-ում անվճար:

Աղբյուրը՝  yablochno.com