Samsung-ն իր պլանշետի գովազդներում ծաղրում է iPad-ը (վիդեո)

Վերջերս Samsung ընկերության բոլոր գովազդներում «նսեմացվում Է» Apple-ի արտադրանքները՝ iPhone-ից մինչև iPad պլանշետ: Նոր գովազդային հոլովակներում այս անգամ Samsung-ը ծաղրում է iPad-ը:

Ըստ հարավկորեացիների, iPad-ը մեղավոր է, որ չի կարողանում ցուցադրել երկու հավելված միաժամանակ և հենց այդ ֆունկցիայի բացակայությունը դառնում է ընտանեկան վեճերի և տխրության պատճառ: Մինդեռ Samsung պլանշետներ օգտագործող ընտանիքը երջանիկ է: Իսկ մյուս գովազդում ցուցադրվում է SuperAMOLED էկրանի առավելությունը iPad-ի նկատմամբ:

Առաջարկում ենք դիտել գովազդները և կատարել սեփական եզրկացությունը: