Samsung Galaxy S4 Active` ջախջախիչ փորձարկում

Galaxy S4 Active սմարթֆոնը ներկայացվեց անցած տարի և սկսեց գովազդվել՝ որպես Samsung ընկերության ամենապաշտպանված հեռախոսը: Ժամանակի ընթացքում պարզվեց, որ գովազդը համապատասխանում է իրականությանը, և սմարթֆոնը կարողանում է «կենդանի մնալ» ամենադաժան փորձություններից հետո:

Վերջերս Reddit կայքի արկածախնդիր օգտագործողներից պատմել է, թե ինչ է պատահել նրա ընկերոջ Active-ի հետ: Վերջինս օրերից մի օր իր բակում խոտ էր հնձում համապատասխան սարքով և երաժշտություն լսում սմարթֆոնով, երբ հանկարծ հեռախոսն ընկավ գրպանից ու հայտնվեց սարքի պտտվող մեխանիզմի մեջ:

active

active3

Սմարթֆոնը մի քանի տեղից վնասվել է, էկրանը նույնպես կոտրվել է, սակայն այն շարունակել է աշխատել:

Աղբյուրը՝  Reddit.com