Ռուսներն արտադրել են գերժամանակակից ֆուտուրիստական տրամվայ R1-ը (ֆոտոշարք)

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում «Ինոպրոմ 2014» միջազգային ցուցահանդեսին ներկայացվել է ռուսական արտադրության գերժամանակակից տրամվայ R1-ը: Այն ստացել է «iPhone ռելսերի վրա» անվանումը:

Սա առաջին ռուսական իննովացիոն տրամվայն է: Այն հագեցած է Wi-Fi, GPS և ГЛОНАСС տեխնոլոգիաներով, ինչպես նաև տեսահսկման HD-տեսախցիկներով, օդորակային համակարգով:

Ինչպես նշում է «Ուրալտրանսմաշ» գործարանի ղեկավար Ալեքսեյ Նոսովը տրամվայը երկու անգամ ավելի մատչելի է միջազգային անալոգներից: «Մեկ տրամվայի արժեքն է 60-65մլն. ռուբլի»,- տեղեկացրել է Նոսովը:

Սակայն նման տրամվայի շահագործման համար անհրաժեշտ է փոխել Ռուսաստանի քաղաքային տրամվայի ռելսերը և այլ ինֆրաստրուկտուրաներ՝ դարձնելով դրանք ժամանակակից:

Ալեքսեյ Նոսովի խոսքով 2014-ի վերջում կմեկնարկի տրամվայի փորձարկումը, դե իսկ 2015-ին նախատեսվում է սկսել վերջինիս մասայական արտադրությունը:

Լուսանկարները՝ itar-tass.com

Աղբյուրը՝ itar-tass.com