Microsoft-ը պաշտոնապես հայտարարել է Windows 9-ի մշակման մասին

Microsoft-ը պաշտոնապես հայտարարել է Windows 9-ի մշակման մասին

Մինչ այժմ Windows 9 օպերացիոն համակարգի մասին շրջանառվող լուրերը պաշտոնապես հաստատված չէին, սակայն Partner Conference 2014 համաժողովին Windows օպերացիոն համակարգի տնօրեն Քեվին Թրները հայտարարել է, որ Microsoft-ն աշխատում է նոր սերնդի ՕՀ-ի մշակման վրա:

sm.windows-9-concept-305818.600

Նա չի ներկայացրել նոր ՕՀ-ի մասին մանրամասներ, սակայն նշել է, որ այն ուղղված է դեպի գործածար սեկտորը: Բացի այդ՝ նախագծողներն աշխատում են այնպես անել, որ հեշտ լինի ստեղծել էկրանի տարբեր չափսերի հետ աշխատող հավելվածներ:

Թրների խոսքով՝ Windows 9-ը կստանա հեռուստացույցների API-ների և PPI-էկրանների ապահովում:

Նոր ՕՀ-ը կմշակվի օգտագործողների հայցերի հիման վրա: Start մենյուի մասին ոչինչ չի ասվել: Սպասվում է, որ ՕՀ-ը կթողարկվի 2015թ.: Հիշեցնենք, որ մյուս ամսվա ընթացքում սպասվում է Windows 8.1 Update 2-ի թողարկումը:

Աղբյուրը՝ microsoft.com