Samsung-ն ու LG-ն պատրաստում են iPhone 6-ի մրցակից սմարթֆոններ

Samsung-ն ու LG-ն պատրաստում են iPhone 6-ի մրցակից սմարթֆոններ

Samsung և LG ընկերությունները կթողարկեն սպասվող iPhone 6-ի մրցակիցները Apple-ի սմարթֆոնի թողարկումից առաջ: The Korea Herald-ը գրում է, որ Samsung-ը պատրաստում է Galaxy S5 F կամ Galaxy S5 Alpha անունով մոդել, որը կունենա գերբարակ մետաղական կաղապար (հաստությունը՝ մոտ 6 մմ), 4,7 դյույմանոց Super AMOLED էկրան և ութ միջուկ ունեցող Exynos 5 Octa պրոցեսոր:

samsung

Իսկ G4Games կայքը գրում է, որ վերոնշյալ մոդելը կունենա 5,3 դյույմ անկյունագիծ՝ 2560х1440 թույլատրությամբ:

iPhone 6-ի մրցակից է պատրաստում նաև LG ընկերությունը՝ պատրաստելով կոչել այն G3 Cat: Սպասվում է, որ սմարթֆոնը կունենա Qualcomm Snapdragon 805 պրոցեսոր:

Ներկա պահին հայտնի չէ, թե երբ Samsung-ն ու LG-ն պաշտոնապես կներկայացնեն իրենց սմարթֆոնները, ամենահավանական շրջանը կլինի սեպտեմբերի սկիզբը:

Աղբյուրը՝ TheKoreaHerald.com