Mozilla-ն այս ամառ կթողարկի $50 արժողությամբ Firefox սմարթֆոններ

Firefox-Marketplace

Mozilla թայվանական ընկերության գործադիր տնօրեն Գոն Լին հայտարարել է (Gong Li), որ այս ամսվա ընթացքում հնդկական շուկայում կհայտնվեն Firefox OS օպերացիոն համակարգով աշխատող մի քանի բյուջետային սմարթֆոններ, որոնց գինը չի գերազանցի $50-ը: Mozilla-ն արդեն ներկայացրել է Firefox-սմարթֆոններ Լատինական Ամերիկայում և Եվրոպայում, և Լիի խոսքով՝ արդեն վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ:

firefox

Ղեկավարը նշել է, որ Հնդկաստանում ընկերությունը պայմանագրեր է կնքել ավելի քան տասը օպերատորների հետ, որոնց միջոցով էլ կկատարվի սմարթֆոնների իրացումը:

Սմարթֆոնները մատչելի են, քանի որ դրանցում տեղադրված են Spreadtrum Communications չինական ընկերության էժան պրոցեսորներ: Նշենք, որ սմարթֆոնների ինքնարժեքը 25 դոլար է:

Աղբյուրը՝ digitimes.com