Gorilla Glass թե՞ շափյուղա. ո՞րն է ամուր (վիդեո-փորձարկում)

Մամուլում բազմիցս արդեն նշել են, որ ապագա iPhone 6 սմարթֆոնի էկրանը պաշտպանված է լինելու շափյուղա ապակիով: Երկու մոդելի՝ 4.7 դյույմ և 5.5դյույմ էկրաններով iPhone 6 սմարթֆոնների շնորհանդեսը սպասվում է սեպտեմբերին:

gorilla-vs-sapphire

Մամուլում կարելի է հանդիպել նաև Corning Gorilla Glass ճանաչված ապակու և շափյուղա ապակու մի շարք համեմատություններ: Ո՞րն է ավելի ամուր և հարվածադիմացկուն:

Իր արտադրանքի առավելությունը ցուցադրելու համար Corning ընկերությունը հրապարակել է վիդեոնյութ, ուր փորձարկում է ապակու նմուշի ամրությունը ճնշմանը: 45 րոպե ապակիների նմուշները պահվել են տարբեր առարկաների հետ պտտվող տարրայի մեջ: Այնուհետև նմուշները ենթարկվել են ուժեղ ճնշման: Արդյունքում վայրկյաններ անց շափյուղան կոտրվում է 161 ֆունտ ճնշումից, իսկ Gorilla Glass-ն առանց վնասվելու դիմանում է մոտ 436ֆունտ ճնշմանը:

Աղբյուրը՝ geeky-gadgets.com