Apple-ը հնարավոր է մինչև տարեվերջ թողարկի 12,9″ iPad

Apple-ը հնարավոր է մինչև տարեվերջ թողարկի 12,9″ iPad

Սեպտեմբերին Apple ընկերությունը կներկայացնի, ամենայն հավանականությամբ, նոր սերնդի iPhone սմարթֆոնները, որից հետո կգա նոր iPad պլանշետի ներկայացման ժամանակը:

Սպասվում է, որ ընկերությունը կներկայացնի iPad mini՝ 7,9 դյույմ Retina էկրանով և iPad Air՝ 9,7 դյույմանոց էկրանով: Economic Daily News պարբերականը պնդում է, որ մինչև տարվա վերջ Apple-ը կթողարկի նաև 12,9  դյույմանոց էկրանով iPad:

ipad1

Նշվում է, որ նորույթը կստանա iPad Pro անունը և լրացուցիչ ստեղնաշարի կիրառման դեպքում կկարողանա փոխարինել նոութբուքներին:

Սպասվում է, որ iPad Pro-ի էկրանի թույլատրությունը կկազմի 2560×1440: Համեմատության համար նշենք, որ ներկայիս iPad mini-ն և iPad Air-ն ունեն 2048×1536 պիկսել թույլատրություն:

Աղբյուրը՝ ubergizmo.com