Facebook-ը թողարկել է Mentions հավելվածը հայտնիների համար

Facebook-ը թողարկել է Mentions հավելվածը հայտնիների համար

Facebook-ի Creative Labs բաժինը գործարկել է Mentions հավելվածը, որը հնարավորություն կտա ճանաչված մարդկանց ավելի ակտիվորեն շփվել իրենց լսարանի հետ:

Mentions 02

Mentions-ի միջոցով հանրային դեմքերը կկարողանան հետևել իրենց մասին սոցցանցում հրապարակվող նյութերը, կարծիքները և պատասխանել դրանց: Բացի դրանից Mentions-ը թույլ կտա հրապարակել լուսանկարներ, վիդեոներ, հետևել Facebook-ում պոպուլյար քննարկումներին և կարդալ նորությունների ժամապենը:

Facebook-ն իր պաշտոնական բլոգում գրում է, որ Mentions-ը կուղարկի ծանուցում, երբ ճանաչված մարդու անունը որևէ կերպ կնշվի, կարծարծվի սոցցանցում:

Mentions

Mentions-ը հասանելի կլինի միայն այն օգտագործողներին, ովքեր ունեն հաստատված (verified) Facebook էջեր: Ներկա պահին հավելվածը կգործի միայն ԱՄՆ տարածքում: Հետագայում այն հասանելի կլինի ողջ աշխարհում: