Facebook-ը փորձարկում է «գնել» կոճակը

Facebook-ը փորձարկում է «գնել» կոճակը

Facebook-ը ԱՄՆ-ում սկսել է փորձարկել «Գնել» կոճակը՝ սահմանափակ քանակությամբ օգտագործողների շրջանակում: Այս մասին սոցցանցը տեղեկացնում է իր պաշտոնական բլոգում:

facebook button

Ենթադրվում է, որ այս կոճակի միջոցով հնարավոր կլինի գնել որևէ ընկերության որևէ ապրանք՝ միանգամից նորությունների ժապավենից: Կոճակը կհայտվի ինչպես կորպորատիվ էջերում, այնպես էլ գովազդային հայտարարություններում:

Հաջող փորձարկման դեպքում, սոցցանցը «Գնել» կոճակը կգործարկի ողջ օգտագործների շրջանակում: