Google Chrome դիտարկիչը «ուտում» է Windows-նոութբուքների մարտկոցը

Google Chrome դիտարկիչը «ուտում» է Windows-նոութբուքների մարտկոցը

Forbes-ի տեխնոլոգիական էջը վարող լրագրող Յան Մորիսը կիսվել է իր դիտարկումներով, ըստ որոնց՝ Google Chrome վեբ-դիտարկիչը կարող է վնասել նոութբուքներին, ավելի կոնկրետ՝ դրանց սնուցման համակարգին ու մարտկոցին:

Խնդիրը «system clock tick rate» համակարգային կարգավորման մեջ է: Windows-ով աշխատող համակարգչի պրոցեսորը մշակում է ազդանշանները որոշակի ընդմիջումներով: Լռակյաց ռեժիմում այս ցուցանիշը պետք է լինի  15,625մվ, իսկ Google Chrome-ի նախագծողներն այն իջեցրել են մինչև 1,000մվ: Ի՞նչ են նշանակում այս թվերը:

chrome

Chrome-ը բացելիս այն սկսում է իրոք արագ աշխատել, սակայն դա տեղի է ունենում նրա շնորհիվ, որ պրոցեսորը սկսում է ավելի լարված աշխատել: 1,000 մվ-ն նշանակում է, որ պրոցեսորը վայրկյանում հազար անգամ արթնանում է, իսկ 5,625մվ-ի դեպքում վայրկյանում 64 անգամ: Արդյունքում տուժում է մարտկոցը, քանի որ պրոցեսորը սկսում է շատ էներգիա խլել: Chrome-ի նման աշխատանքը կարող է ազդել նաև համակարգչի ընդհանուր կատարողականության վրա:

Աղբյուրը՝ Forbes.com