Amazon-ը թողարկել է նոր փաթեթ-առաջարկ ընթերցասերների համար

Amazon օնլայն խանութը շարունակում է գայթակղել գիրք ընթերցողներին: Շուտով կգործակվի Kindle Unlimited ծառայությունը, որը թույլ կտա օգտվել անսահմանափակ թվով էլեկտրոնային և աուդիոգրքերից:

kindle

Ծառայության դիմաց վճարը կլինի ամսական $9,99: Դառնալով բաժանորդ՝ օգտագործողները կկարողանան մուտք ունենալ և ընթերցել 600 000 էլեկտրոնային գրքերից յուրաքանչյուրը:

Ծառայությունից կկարողանան օգտվել ոչ միայն Kindle ընթերցիչ, այլև ցանկացած այլ սարք, այդ թվում նաև iPhone և iPad օգտագործողները: Այս տեղեկատվությունը հրապարակվել է Kindle-ի ֆորումում և արագ հեռացվել: Տեղեկատվության մեջ, սակայն, չի նշվել, թե կոնկրետ երբ ծառայությունը հասանելի կլինի օգտագործողներին:

Աղբյուրը՝ Engadget.com