iPhone 6-ը կստանա կատարելագործված Touch ID սենսոր

Մի քանի ամիս առաջ լուրեր էին շրջում, որ հաջորդ սերնդի iPhone-ի մատնահետքի սկաներն ավելի հուսալի կլինի, իսկ այսօր այս լուրերը հաստատող լուսանկար է հրապարակվել Nowhereelse.fr ֆրանսիական բլոգը: Լուսանկարում երևում է նոր սենսորը: Ներկայացված է նաև iPhone 5s-ի սենսորը, և անզեն աչքով երևում է, որ կան տարբերություններ:

touchid2

Չի բացառվում, որ լուսանկարում պատկերված սենսորը կտեղադրվի նաև նոր iPad Air-ի կամ iPad mini-ի Home կոճակում: Համենայն դեպս, ամերիկյան լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում այս թեմային՝ նշելով, որ Apple-ը պատրաստվում է իր պլանշետները ևս համալրել մատնահետքի սկաներով:

Աղբյուրը՝ CultOfMac.com