iPhone 6 սմարթֆոնների միայն մի մասը հագեցած կլինի շափյուղա ապակիով

iPhone-6-Clone-03-590x438NPD DisplaySearch կորեական հետազոտական ընկերությունը հայտնում է, որ Apple-ը շափյուղա ապակիով պատրաստվում է միայն iPhone 6 սմարթֆոնի որոշ մոդիֆիկացիաներ, քանի որ ապակին բավական թանկարժեք է:

NPD DisplaySearch-ի աշխատակից Բրայան Հուի խոսքով, շափյուղա ապակիով հավանաբար հագեցած կլինեն iPhone 6-ից միայն 64Գբ տարբերակները: Խոսքը գնում է թե՛ 5.5դյույմ և թե6 4.7դյույմ տարբերակների մասին: Ըստ փորձագետի, նոր սարքը կթողարկվի երկու՝ 32 և 64Գբ տարբերակներով:

2014-in Apple-ը մոտ 578մլն.դոլարով GT Advanced Technologies ընկերութունից պատվիրել է բջջային սարքերի համար նախատեսված ամուր շափյուղա ապակի , որը կծառայի 45մլն. սարքի համար:

NPD DisplaySearch Korea-ի կանխատեսմամբ հետագայում շափյուղա ապակին կհայտնվի նաև Apple-ի նոութբուքերում:

Աղբյուրը՝ koreaherald.com