Blackberry-ն մշակել է վիրտուալ ձայնային օգնական

Արդեն բավական ժամանակ է, ինչ ձայնային օգնականները բավական արդիական են դարձել. Apple սարքերում վաղուց կա Siri ձայնային օգնականը, Microsoft-ում՝ Cortana, իսկ Google-ի համանման ծառայությունը կոչվում է Google Now: BlackBerry ընկերությունը որոշել է հետ չմնալ ու ներկայացրել է օրերս իր կողմից մշակված վիրտուալ օգնականի ծառայությունը:
blackberry
BlackBerry-ի պաշտոնական բլոգը գրում է, որ օգտագործողները կկարողանան փորձել վերոնշյալ համակարգը ՕՀ-ի հաջորդ մեծ թարմացման ժամանակ:

BlackBerry Assistant կոչվող օգնականը մշակվել է OS 10.3-ի շրջանակներում: Այն աշխատում է ձայնային հրահանգներով առաջարկում է օգտագործողներին ստանդարտ ֆունկցիաներ՝ բացում է հավելվածներ, ուղարկում հաղորդագրություններ, ստեղծում հիշեցումներ, փոխում կարգավորումները և այլն: Այն նաև կարողանում է ավտոմատ կերպով ճանաչել հնչող երգերը:

Թե երբ Assistant-ը պատրաստ կլինի թողարկման, առայժմ չի հաղորդվում:

Աղբյուրը՝ BlackBerry.com